Երեկ՝ հունվարի 8-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Կապան» ԲԿ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերի տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։