Նորատուսցի ձկնորսները վիճաբանել են «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցների հետ

article-image

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 5-ին, սիգ ձկնատեսակի արգելքի ժամանակահատվածով պայմանավորված՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների հետ Սևանա լճի վրա, ՊՈԱԿ-ին պատկանող նավով, ծառայություն են կատարել: Այդ ընթացքում նավին են մոտեցել ձկնորսներ՝ տասը մոտորանավակներով և խոչընդոտել են պարտականությունների կատարմանը, իսկ երկու ձկնորս, բարձրանալով նավի վրա, սկսել են վիճաբանել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն