Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ ծննդյան և մկրտության հիշատակումն է։ Այսօր Սուրբ պատարագ է մատուցվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում, որից հետո կատարվել է Ջրօրհնեքի կարգ, ինչը Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է։ Խաչը ջրի մեջ իջեցնելն էլ խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը: