ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետների ցանցի երեք մասնաճյուղերում գործող երեք հացի արտադրամասերի (Նորագավիթ, Նոր Նորքի 5-րդ և 9-րդ զանգվածներ) արտադրական գործունեության կասեցումը: