«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 29-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ 8, 9, 10 փողոցների ջրամատակարարումը, ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Մասիսի փողոցի ջրամատակարարումը, ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Եղբայրության 16-16/3 զույգ համարի շենքերի, Բագրատունյաց 13 շենքի ջրամատակարարումը: