«Օրեր առաջ Երևանի խանութներից մեկում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Վլադիմիր Մանուկյանը և «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը հանկարծակի հանդիպում են Նիկոլ Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամ Փաշինյանին: Նշված անձի հետ ՈՐԵՎԷ կոնտակտ չի լինում: Դրանում վստահ եմ՝ հաշվի առնելով տղաների պատմածը և, առհասարակ, իրենց պարկեշտությանը: Չեմ կասկածում նաև, որ տղաների վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ իրենց ընտանիքի համար գաղտնիք չէ: