Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Խորենացի փողոցում բախվել են 24-ամյա Հրայր Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան և 55-ամյա Կարեն Ն.-ի վարած, շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։