Հոդվածաշարի այս մասում «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է էներգետիկ ոլորտում ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները 44-օրյա պատերազմից հետո և դրանց ազդեցությունը ԵՄ միջնորդական ջանքերի վրա Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում։ Ինչպես և կանխատեսելի էր, վերջին տարիներին Ադրբեջանի ազդեցությունը հատկապես մեծացավ այն երկրներում, որոնք հանդիսանում են ադրբեջանական էներգակիրների անմիջական կամ հեռանկարային շահառուներ։