ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսելու, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան ադրբեջանի» պրոցեսը։