«ՊԵԿ-ն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2010 թ.-ի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ: ԱԺ-ն 2022 թ.-ի դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: