Արդեն ավելի քան 350 ժամ է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արդեն 15–րդ օրն է՝ շուրջ 120․000 արցախցիներ կանգնած են հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առաջ։ Շրջափակման հետևանքով մեր հայրենակիցները զրկված են կենսական նշանակության ապրանքների մատակարարումից, ազատ տեղաշարժից և պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից։