ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու և տեղափոխելու դեպքի լիարժեք բացահայտման նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։