ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իշխանական քարոզիչների հանձնարարությամբ, որոշ շրջանակներ, կոնկրետ ծառայության դիմաց, պատվիրում են «իշխանության դեմ պայքարող որոշ ընդդիմադիր գրչակների»: Պահանջը կայանում է նրանում, որ վերջիններս պետք է սոցցանցերում պարբերաբար տարածեն կեղծ գրառումներ, իբրև թե Նիկոլին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-են բերել իշխանության: Այս թեզն իհարկե աբսուրդ է, բայց ունի իր պատճառները: