«Խոշոր շահում» ֆիլմը պատմում է խաղաղ բնավորության տեր, թոշակառու Գառնիկի մասին, ով նախկինում կռունկավար է եղել։ Մի օր Գառնիկը վիճակախաղով պատահաբար մեքենա է շահում, որի մասին նրան տեղյակ է պահում հարևան տարեց թոշակառուներից մեկը։ 30 կոպեկով շահած մեքենան, որը կարմիր գույնի «Զապորոժեց» էր, սակայն, ուրախություն չի բերում թոշակառու վարպետին։ Այդ ժամանակից սկսած Գառնիկի կյանքում սկսվում են դժվարություններ։ Նա, չկարողանալով մերժել իր հարևաններին և ընկերներին, սկսում է մեքենայով օգնել նրանց՝ մարդկանց կամ բեռներ տեղափոխելով ...