Արդեն 12-րդ օրն է` Արցախի շրջափակված լինելու պատճառով, դեղատներում սպառվում է դեղորայքը, մարդիկ զրկված են կենսական անհրաժեշտության իրերից, սննդամթերքից։ Ադրբեջանի իշխանությունները մտադրված քայլերով Արցախը տանում են հայաթափման, Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջման՝ 120,000 խաղաղ բնակչությանն ամբողջությամբ մեկուսացնելով արտաքին աշխարհից։