«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում բավական նկատելի լարվածություն կա վարչապետի աշխատակազմում. բանն այն է, որ կառավարության նիստերի օրակարգերում հարցերի ներկայացման և նախագծերի քննարկումների վերաբերյալ ներկայացվող հիմնավորումները ոչ միայն թույլ են, այլև լուրջ մասնագիտական եզրակացությունները գրեթե բացակայում են։ Այս հանգամանքը մշտապես լուրջ քննադատության է ենթարկվում հատկապես ֆինանսների նախարարության կողմից. մասնավորաբար շեշտվում է, թե նախագծերի մեծ մասը ներկայացվում է կիսատ ձևակերպումներով, ֆինանսական հատվածը գրեթե բացված չէ, շատ անհասկանալի է ու լղոզված։