ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն Արցախը անկախ ու հայկական չեն համարում։ Ադրբեջանին պետք է Արցախ՝ առանց հայերի, Թուրքիային պետք է Հայաստան՝ առանց հայկական ազգային իշխանության և ազգային ուժերի, ՆԱՏՕ-ին էլ պետք է տարածաշրջան՝ առանց ռուսական խաղաղապահների և ռուսական զինվորական ներկայության, իսկ Նիկոլին էլ պետք է այս ամենը՝ իր աթոռը պահելու գնով: