Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ասել է, որ փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ստեղծելն է։