12-րդ օրն է, շուրջ 120.000 խաղաղ քաղաքացիների շրջափակել ու ազատ տեղաշարժից զրկել են խուլիգանի կեցվածքով մի խումբ կեղծ «էկոլոգներ»: ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, ՄԱԿ ԱԽ, ՄԻԵԴ, Ֆրանսիա, Կանադա, Իսպանիա և այլ երկրներ կոչ են անում բացել Լաչինի հումանիտար միջանցքը և վերականգնել ազատ տեղաշարժը: Փոխարենը` Ադրբեջանի ուժային կառույցները ներկայացնող, Թուրքիայի ռեգիոնալ նվաճողական ծրագրերին աջակցող և բրիտանական բիզնես շահերը պաշտպանող կեղծ «էկոլոգները» ճանապարհը չեն բացում: