Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, F-16 կործանիչների գնման գործընթացին, առաջիկա այցի ժամանակացույցին, Սիրիայի և Ուկրաինայի վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ «հացահատիկի միջանցքի» համաձայնագրի իրականացումը: