«Իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» խորագրով աշխատաժողովի մասնակիցները կարծում են՝ մեր օրերում տարբեր պետություններ փորձում են յուրացնել այլ պետությունների, հատկապես բնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը: Դա կանխելու համար պետք է ճանաչել, ուսումնասիրել այլ երկրների քաղաքակրթությունը, ինչին ուղղված ջանքերը կարող են հանգեցնել ժառանգության փաստագրմանը, խեղաթյուրման կանխարգելմանը և մշակութային ժառանգության պահպանման շուրջ կոնսենսուսի հասնելու համար հող նախապատրաստելուն: