Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը տեղեկացնում է․ «Սիրելի արցախցիներ, Պատերազմի հետևանքով ազգային մեր կյանքում տեղ գտած խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելու համար այսօր անհրաժեշտ է միավորվել բոլոր ոլորտներում, և առաջի’ն հերթին հոգևոր դաշտում, քանզի «Հոգին է կենդանարար. Մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):