Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ։ Այդ ինստիտուտը պետք է կարողանա ապահովել պայմանագրի իրականացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։