Բրազիլիան մտահոգված է Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության սահմանափակման հանգամանքով։ Ճանապարհով անցնելու իրավունքը կարևորագույն սկզբունքներից է, որն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։