Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։