Արցախից Երևան տեղափոխված բուժառուի վիրահատությունը բարեհաջող է անցել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում»,– ասված է հաղորդագրությունում: