Չինաստանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։