«ԼՈւՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է եվրոպական և համաշխարհային էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակը՝ 2022թ․ փետրվարի 24-ից հետո։ • Համաշխարհային էներգետիկ շուկայում հետհամավարակային վերականգնումը մեծ թափ հավաքեց դեռևս 2021-ին․ էներգակիրների համաշխարհային պահանջարկը 2021թ․ արդյունքում վերադարձավ նախահամավարակային ցուցանիշներին։ Միայն 2021թ․ ընթացքում նախորդող տարվա համեմատ գազի մեծածախ գները Եվրոպայում արդեն իսկ ավելացել էին ավելի քան 400%-ով։