ՄԱԿ-ի ԱԽ նիստում ադրբեջանցի պատվիրակի խոսքից պարզ դարձավ, որ Ադրբեջանի թշնամիների ցուցակում ավելացել է Ռուբեն Վարդանյանը: Ադրբեջանի պատվիրակը Ռուբեն Վարդանյանին և որոշ «երրորդ երկրներին» կոչ արեց չխառնվել իրենց ու Արցախի գործերին ու դրանով տուրք չտալ «ներհայաստանյան ռևանշիզմին»: Փաստացի ադրբեջանցիները ՌԴ-ին են մեղադրում (օրեր առաջ ալիևն ասել էր, որ Ռուբեն Վարդանյանին ռուսներն են ուղարկել Արցախ):