Հայաստանի իշխանությունների՝ Արցախի անվտանգության և բնականոն զարգացման երաշխավորը լինելու կարգավիճակից հրաժարվելու պայմաններում, Արցախի իշխանությունն ինքը պետք է սահմանի իր նպատակները, առաջնահերթություններն ու անելիքները և ըստ այդմ՝ այն ուղղի Հայաստանի տարբեր հասարակական-քաղաքական խմբերին, հավաքական առումով հասարակությանն ու Սփյուռքին։