ԱԱԾ–ն բացահայտել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ։ Մասնավորապես,ԱԱԾ-ից հայտնում են, որ մի քանի ընկերություններ ղեկավարող 3 եղբայրները` Ռ.Կ-ն, Հ.Կ-ն և Կ.Կ-ն, համաձայնության են եկել ՀՀ-ում գործող առևտրային կենտրոններում չինական և թուրքական արտադրության ապրանքներ վաճառող տնտեսվարողների հետ, և առանց մաքսային վճարումների ՀՀ են ներկրել Թուրքիայից բերված չինական, թուրքական հագուստեղեն։