ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ

article-image

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է քննարկումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա: Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվելու է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն