Դատավորների գործունեության, նորմալ ծանրաբեռնվածության համար պատասխանատու է ոչ միայն դատական իշխանությունը, այլև՝ արդարադատության նախարարությունը և շատ անարդար բան է ստացվում, երբ ՀՀ ԱՆ-ն դատավորի նկատմամբ մամուլի հրապարակման հիման վրա կարգապահական վարույթ է հարուցում այն դեպքում, երբ ինքն ունի պատասխանատվություն՝ թույլ չտալու նման ծանրաբեռնվածություն: Նման հայտարարությամբ է հանդես եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննության ժամանակ: