Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ էր, կուսակցական պաշտոնին հրաժեշտ է տվել: ՔՊ վարչության մյուս փոխնախագահը, հիշեցնենք, Հակոբ Սիմիդյանն էր: Վերջինս հիմա նույնիսկ կուսակցության վարչության կազմում ներկայացված չէ: Կուսակցության վարչության փոխնախագահներն այժմ ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են: