Թուրքը Արցախում է գազը կտրում, իսկ ներքին թշնաշին՝ արդեն տևական ժամանակ է ինչ համար 72 մսուր-մանկապարտեզի երեխաներին է առանց ջեռուցման թողնում։ Ըստ ինձ հասած տեղեկությունների երկար ժամանակ մանկապարտեզում ջեռուցում չի եղել, հետո ծնողների բազմաթիվ բողոքներին ու նամակներին ի պատասխան ապօրինի քարոզարշավ սկսած Ավինյան Տիգրանը գնում է մանկապարտեզ, իբր շաաատ անհանգստացած, իրենց խունտային բնորոշ խոստումներա տալիս։ Ջեռուցումը 2-3 օր միացնում են, հետո նորից անջատում։ Ու էս ձմեռվա կեսին էլի էդ պուճուրներն առանց ջեռուցման են մնացել, ծնողների նամակներին էլ անընդհատ նույն պատասխանն են տալիս։ Ծնողներն ասում են, որ երեխաները հերթով հիվանդանում են, վերարկուներով, հաստ շորերով նստում մանկապարտեզում։