Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացի ու հայտնում, որ Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։