Այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխվել բուժօգնության կարիք ունեցող քաղաքացի։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։