Ամերիկացի բիզնես մագնատ, ձեռնարկատեր, Twitter սոցիալական հարթակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե նման որոշում կայացնեն հարթակի օգտատերերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իլոն Մասկն այս գիշեր Twitter-ում քվեարկություն է նախաձեռնել: «Արդյո՞ք ես պետք է հրաժարվեմ Twitter-ի ղեկավարի պաշտոնից: Ես կենթարկվեմ այս հարցման արդյունքներին», – գրել է Մասկը: Օգտատերերը դեռ մի քանի ժամ ունեն քվեարկելու համար, սակայն ըստ վերջին տվյալների՝ օգտատերերի 56.4%-ը քվեարկել է կողմ, իսկ 43.6%-ը՝ դեմ: