Ձեզ թվում է՝ Լաչինի միջանցքի ճգնաժամն անլուծելի է։ Լինելով կարգին հայ՝ դուք խեղդվում եք մեղքի և ամոթի, անզորության և անելանելության զգացումից, խորը դեպրեսիայի մեջ եք և/կամ սկսում եք ատել բոլորին։ Բայց եկեք այսպիսի մի սցենար քննարկենք... Ենթադրենք, Ջերմուկից, Կապանից, Գորիսից ու Սիսիանից, Վարդենիսի գյուղերից մի գիշերում տարհանվում են կանայք և երեխաները ու վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ-ն ռազմական գործողություններ է սկսում ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Օրինակ՝ Իշխանասարի ու Ջերմուկի կողմերում։