Երևանում աշխատող արցախցի Էմման Արցախ էր եկել 2 շաբաթ առաջ՝ հարազատներին տեսնելու, նորից Երևան վերադառնալու նպատակով։ Թշնամու կողմից շրջափակումը, սակայն, փոխեց Էմմայի պլանները։ Այն ժամանակ, երբ ինքն ուսումը շարունակելու նպատակով Ստեփանակերտից գնաց Երևան Արցախում դեռ պատերազմ չէր։ Վերադարձել եւ գտել է այլ իրականություն։ Փակ է Արցախի կյանքի ճանապարհը, ու արդեն 6 օր։