«Հայաստանը մշտապես հանդես է եկել հրադադարի ռեժիմի ամրապնդման դիրքերից»,- ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադառնալով AntiFake.am կայքի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք 2020թ. հուլիսին Տավուշյան պետական սահմանային գոտում լարվածությունից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները միջազգային մոնիթորինգային համակարգի ներդրման մասին վկայում են այն մասին, որ հայկական կողմը վերադառնում է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի օրակարգին: