Այսօր՝ դեկտեմբերի 16–ին, «Արցախի համար» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա իրականացրին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի դիմաց։ Նախաձեռնող խումբը ՀՀ–ում ՄԲ դեսպան Ջոն Գալագերից պահանջում էր հասցեագրված և միանշանակ գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, օգտագործել դիվանագիտական և տնտեսական լծակները՝ ստիպելու Ադրբեջանին ապաշրջափակել Բերձորի միջանցքը, պարզաբանել, թե արդյոք բրիտանական ընկերություններն իսկապես գնել են Լեռնային Ղարաբաղում գտնվող Կաշեն և Դրոմբոն հանքավայրերը, որոնք փաստացի օգտագործվել են որպես ադրբեջանցիների համար միջանցքը փակելու խեղճ պատրվակ։