ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Ինտերֆաքսը: «Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ պրակտիկաների դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը» փաստաթղթին աջակցել են 120 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։