Դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախորդ գրառումս ջնջեցի՝ ջղաձիգ հուզական պոռթկում էր, գրեցի, հետո հասկացա, որ ոչ հասցեատերերն են ամոթ զգալու, ոչ, առավել ևս, արնախումի ընտանիքը: Դեռ 2018-ից կանխազգացել եմ (կոլեգաներս, ընկերներս ու հարազատներս կփաստեն) ողբերգությունների այն ամբողջ շղթան, որոնք ապրեցինք ու ապրում ենք: Ոչ մի վայրկյան չեմ հավատացել հեղափոխականներին, ինձ մեղադրել եմ (մեղադրել են) անհավատության ու ժողովրդի ձայնին ականջալուր չլինելու համար:Հիմա չեմ գրում, որ ասեմ «ես ճիշտ էի, դուք սխալ». արդեն ուշ է մեղադրանքների, ատելության, անգամ միմյանց սիրո խոստովանություններ անելու համար: