Արցախցի մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանք պահանջում են անհապաղ բացել ադրբեջանցիների կողմից փակված Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը և վերականգնել հայկական երկու աշխարհներն իրար կապող «կյանքի ճանապարհով» երթևեկությունը։