Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարվող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականությունը, որն ինչպես 2020–ին, այնպես էլ հիմա, բերում է պատերազմ ու աղետ։ Հարգելի՛ հայրենակիցներ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, դեկտեմբերի 12–ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ստեղծելով հումանիտար ու անվտանգային ճգնաժամ։ Դադարեցվել է նաև գազամատակարարումը։ Սա թշնամի երկրի կողմից ճնշում է Հայաստանի ու Արցախի վրա՝ նոր զիջումներ կորզելու և իր օրակարգը թելադրելու նպատակով։