Արհեստական խոչընդոտներ. ձուկ արտադրողները՝ խնդրի առաջ. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ձուկ արտահանող տնտեսվարողները հայտնվել են վատ վիճակում: Պարզվում է՝ տեւական ժամանակ է, ինչ նրանք չեն կարողանում ձուկ արտահանել: «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. «Օրինակ՝ մեր մեքենան գնացել է, 20 օր հետո է տեղ հասել, որ ձկան ժամկետը 16 օր է… Ճիշտ է, ձուկը չի փչացել, բայց 15-րդ օրը ստիպված խորը սառեցրել ենք, բայց ձուկը Հայաստանից գնացել է թարմ վիճակում: Կրել ենք ֆինանսական վնասներ, այդ ձուկը վաճառել ենք նախատեսվածից 50 տոկոս ցածր»: Վարորդների պատմելով՝ ռուսական կողմը հենց իմանում է, որ բեռը հայկական է, արհեստական խոչընդոտներ է ստեղծում, իսկ վրացական, ռուսական մեքենաները արագ են անցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն