Ճանապարհ, գազատար, էլեկտրականություն, հեռախոսագիծ, համացանց. Բերձորն ու Աղավնոն թղթով Ադրբեջանին նվիրելուց հետո Ադրբեջանը երբ ուզի, որքան ուզի, ինչպես ուզի, կարող է փակել մեր կապը Արցախի հետ: Որովհետև վերոնշյալ բոլոր կոմունիկացիաները անցնում են այն տեղերով, որոնք լիարժեք վերահսկում են թուրքերը: Այս մասին Տելեգրամի իր էջում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։