Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը: Դեսպանը, անդրադառնալով Իրան-Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, ընդգծել է՝ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես եղել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը: