Այս պահի դրությամբ, ձմեռվա այս ցուրտ պայմաններում 1100 մարդ մնացել է ճանապարհներին, այդ թվում ՝ 270 երեխա, ովքեր զրկվել են իրենց ընտանիքներին միանալու իրավունքից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Երևան է ժամանել օրեր առաջ՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չի կարողանում Արցախ վերադառնալ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով: